«Ժամանակ»-ի հատուկ աղբյուրները հայտնում են, որ մայիսի 13-ին Երեւան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
Ենթադրվում է, որ կողմերի միջեւ քննարկվող հիմնական թեման եղել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։





