AM
16 Մայիս 2011 - 06:16 AMT

Իրանը պատրաստ է օգնել կողմերին ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, ասել է ԱԳՆ ներկայացուցիչը

Իրանի դիրքորոշման մեջ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը:

«Իրանը միջազգային օրենսդրության և բանակցությունները շարունակելու շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման կողմնակից է»,- ասել է նա:

Հայաստանում Իրանի դեսպանատունը շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ «ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության, ուժ չկիրառելու և ինքնորոշման իրավունքը հարգելու հիման վրա»: Մեհմանփարասթը նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է օգնել կողմերին հակամարտության լուծման գործում: