AM
17 Մայիս 2011 - 05:53 AMT

Ռուսաստանը զենք է տեղափոխում Հայաստան Ադրբեջանի տարածքո՞վ

Իրանական Aran լրատվական գործակալությունը, վկայակոչելով վրացական Akhali Taoba օրաթերթը, հաղորդում է, որ ՌԴ-ն Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայան զինամթերք մատակարարելու համար օգտագործում է Ադրբեջանի օդային տարածքը: «Ժամանակ» թերթը հաղորդում է, որ Վրաստանի ԶԼՄ-ները, այդ երկրի խորհրդարանի կողմից Ռուսաստանի դեմ հաստատված օրենքը անարդյունավետ որակելով, հայտարարել են, որ Մոկսվան 2008 թվականից սկսած, Հայաստանում իր ռազմակայան զինամթերք է մատակարարում Ադրբեջանի օդային տարածքով: