ՀՀ վերաքննիչ դատարանը մայիսի 16-ին որոշեց կարճել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Արեգ Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը` մերժելով դատախազ Ժիրայր Սահակյանի վերաքննիչ բողոքը: Դատախազությունը պահանջել էր բեկանել Արեգ Գևորգյանի երկու տարի պայմանական ազատազրկման դատապարտելու մասին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը և ՀԱԿ ակտիվիստին դատապարտել ազատազրկման: Սակայն վերաքննիչ բողոքի մոտ մեկ տարի տևած քննության արդյունքը եղավ այն, որ մեղադրվող Ժիրայր Սահակյանը մեղադրանքից հրաժարվեց, իսկ դատրանն էլ որոշեց հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճել: Նշենք, որ Արեգը երկու ամիս անց է կացրել կալանքի տակ: Դատարանից դուրս գալիս Արեգ Գևորգյանը նախագահող դատավոր Սևակ Համբարձումյանին նվիրեց հրապակախոս Տիգրան Պասկևիչյանի` մարտի 1-ի իրադարձությունների մասին պամող «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը:





