Իրանի ԱԳՆ-ն հերքել է հաղորդագրությունը Հյուսիսային Կորեայի հետ միջուկային համագործակցության մասին, որի համաձայն նրան բալլիստիկ հրթիռներ են փոխանակում, հայտնում է АР-ն, հղում անելով ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթին:
Նախորդ շաբաթ Reuters-ը, հղում անելով ՄԱԿ-ի գաղտնի զեկույցին, հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան ու Իրանը տեխնոլոգիաներ են փոխանակում «երրորդ երկրի միջոցով»: Ըստ որոշ դիվանագետների, այդ երկիրը Չինաստանն է:
Մեհմանփարասթը հայտարարել է, որ Իրանն ինքնաբավ պետություն է հրթիռների արտադրության ոլորտում և արտերկրի տեխնոլոգիաների կարիք չունի:
Հյուսիսային Կորեան իրեն միջուկային տերություն հռչակեց 2005թ., իսկ 2006-ին ու 2009-ին միջուկային փորձարկումներ կատարեց, որին ՄԱԿ-ի ԱԽ-ն արձագանքեց պատժամիջոցներով:





