Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ քաղաքական բարեփոխումների փաթեթին: Մասնավորապես, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Associted Press»-ը, ենթադրվում է նվազեցնել զինվորականների դերը երկրի քաղաքական կյանքում: Եվրամիության պահանջների թվում է նաեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը հարեւան երկրների հետ, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Եվրամիության հետ բանակցությունների ելքը կախված է նրանից, թե Թուրքիայի իշխանություններին կհաջողվի արդյոք գործնականում կատարելու այդ պահանջները:





