Մայիսի 31-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը (ՓԵՎԾ), որն իրականացնում է Սի Էյջ Էֆ Ինթերնեյշնլի հայաստանյան մասնաճյուղը, կստորագրեն փոխըմբռնման հուշագիր` Տավուշի մարզում խմելու ջրի համակարգի վերականգնման երկու ծրագիր իրականացնելու վերաբերյալ:
Հուշագիրը կստորագրեն Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան և Սի Էյջ Էֆ Ինթերնեյշնլի հայատանյան մասնաճյուղի տնօրեն Զորան Ռադիչը:
ՓԵՎԾ-ը և ՄԱԶԾ Հայաստանը համատեղ ծրագրեր են իրականացնելու Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և Ոսկեվան համայքներում:
Փաստաթղթի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում գյուղական համայնքների հզորացմանը` շեշտը դնելով այդ համայնքներում կենսամակարդակի բարելավմանն ուղղված ժամանակավոր զբաղվածության ստեղծման և կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնման վրա:





