Մայիսի 28-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 03.00-ին 26-ամյա Վարդան Գ.-ի վարած «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի և Մելիք Ստեփանյանի փողոցները միացնող կամրջից ընկել է Վաչագան գետը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը` 23-ամյա Մասիս Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն, հաղորդում են ՀՀ Ոստիկանությունից





