AM
31 Մայիս 2011 - 04:34 AMT

«Իրավունքի» խմբագրությունում վստահ են, որ իրենց թղթակցին հետապնդում են հանցավոր նպատակով

Մայիսի 30-ին` ժամը 22:10-ի սահմաններում «Իրավունքի» թղթակից Գայանե Զարգարյանը մոտենալով իր տան շքամուտքին` նկատել էր կայանված «Մերսեդես» մակնիշի սեւ ավտոմեքենա եւ շուրջ 30 տարեկան մի երիտասարդի, որը շտապել էր թաքնվել փողոցում եղած սյան հետեւում: Ինչպես տեղեկացրել են PanARMENIAN.Net-ին «Իրավունքի» խմբագրությունից, երբ թղթակիցը մտել էր շքամուտք, տեսել էր, որ երիտասարդը արագ քայլերով մոտենում է իրեն, եւ լսել էր զենքի լիցքավորմանը բնորոշ ձայն: Անմիջապես ուժգին բախել էր առաջին հարկի հարեւանների դուռը, հարեւանների դուրս գալուն պես երիտասարդն անհետացել էր:

«Սա արդեն առաջին դեպքը չէ, ուստի իրավապահ մարմիններին խնդրում ենք այս լրատվությունը համարել հաղորդում հանցագործության մասին»,- հայտնում են խմբագրությունից: