AM
31 Մայիս 2011 - 13:45 AMT

Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ հունիսի 2-ին կմնան առանց ջրի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 2-ին ժամը 9.00-24.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Զաքյան, Վ.Սարգսյան, Դեղատան փողոցների, Խորենացի փ. 1-30 հասցեների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: