Հունիսի 2-ին Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցում նշվելու է Համբարձման տոնը: Այն կազմակերպել է նույն եկեղեցու երիտասարդաց միությունը Մանանա ծրագրի շրջանակներում:
Երեկոյան սկսվելու է երեկոյան ժամերգությունը, որից հետո` 18:00-ին կսկսի խաչապտույտի արարողությանը: Վերջում նախատեսված է տոնախմբություն երիցատանը`ժողովրդական հանդիսություն, երգ, պար։
Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչեւ հունիսի 3-ը` հինգշաբթի: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա եւ երեւում Իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուսն Իր վարդապետությունն ուսացանում էր նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ էր տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում երկինք:





