AM
1 Հունիս 2011 - 14:38 AMT

Հայաստանի պաշտպանության նախարարությունում քննարկվեցին բանակաշինությանը Սփյուռքի աջակցության հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 1-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին: Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են բանակաշինությանը Սփյուռքի աջակցության հարցեր:

Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ Հայրենիք-Սփյուռք համերաշխությունն ու միասնականությունը:

Կարևորելով բանակաշինությանը Սփյուռքի աջակցությունը` Պերճ Սեդրակյանը նշել է, որ այսուհետ ռազմակրթական ծրագրերին աջակցելը լինելու է Հայ բարեգործական ընդհանուր միության ուշադրության կենտրոնում: