AM
3 Հունիս 2011 - 05:22 AMT

«Հրապարակը» հայտնում է իշխանությունում առաջիկայում սպասվող փոփոխությունների մասին

Տևական ժամանակ դադարել էին խոսակցությունները կադրային փոփոխությունների մասին, սակայն վերջերս կրկին նման լուրերը ակտիվանում են հասարակությունում և քաղաքական շրջանակներում: Ինչպես նշում է «Հրապարակը», կտրուկ փոփոխություններ են սպասվում այս ամսին: Ցանկը գլխավորում է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում այնուամենայնիվ կփոխարինի Հովիկ Աբրահամյանը, ով, ինչպես նշում է թերթը, «լավ վարչարարի համարում ունի, և կարծում են, որ Տ. Սարգսյանի փչացրածն ինչ-որ կերպ կկարողանա շտկել»:

Թերթը հեռացողների շարքում նշում է Արմեն Գևորգյանին և ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող անձանց անունները, այդ թվում` գլխավոր դատախազի: Թերթի աղբյուրների համաձայն, ոստիկանապետը կտեղափոխվի այլ պաշտոնի: