AM
4 Հունիս 2011 - 09:40 AMT

Երևանում բացվեց «Մանկության աշխարհ EXPO 2011» ցուցահանդեսը

Հունիսի 4-ին Երևանի «Մոսկվայի տուն» մշակութագործական կենտրոնում բացվեց «Մանկության աշխարհ EXPO 2011» ցուցահանդեսը` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Ցուցահանդեսի տաղավարներում ներկայացված են մանկական պարագաներ` խաղալիքներ, հագուստ, կահույք, մանկական սնունդ և հրուշակեղեն, երեխաների համար ֆինանսական ծառայություններ մատուցող կառույցներ և բժշկական հիմնարկներ:

Ցուցահանդեսի շրջանակներում անց են կացվելու մանկական խաղեր և ներկայացումներ, ինչպես նաև նկարչության մրցույթներ: Միջոցառումները կշարունակվեն մինչև հունիսի 6-ը:

Ցուցահանդեսի հիմնակակ նպատակն է տվյալ ոլորտի զարգացումը, արտադրողների և մասնագետների ներգրավումը: