AM
8 Հունիս 2011 - 05:45 AMT

Հասմիկ Պողոսյան. Որպեսզի «Նաիրի» կինոթատրոնը գործի, մեկը պետք է մասնավորին վճարի

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացնելով «Հրապարակ» թերթին Երևանի «Նաիրի» կինոթատրոնի ապագա ճակատագիրը, հաշվի առնելով, որ այն սեփականաշնորհվել է «Յունիբանկի» կողմից, ասել է, թե քաղաքապետարանը քննարկում է այդ հարցը: Թերթը անհանգստություն է հայտնել, թե սպասվող «Ոսկե ծիրան» կինոփառատոնը ինչպես է անցնելու: «Նաիրի» կինոթատրոնի դեպքում առայժմ «Ոսկի ծիրանը» մենք այնտեղ կանցկացնենք, հետո քաղաքապետարանի հետ մտածում ենք ևս մեկ նման ծրագիր իրականացնել: Կոպիտ ասած, այստեղ մեկը պետք է մասնավորին վճարի, որպեսքի ինքը շարունակի գործել որպես կինոթատրոն, որովհետև մասնավորի ձեռքում է: Այս պահին միակ տարբերակն այն է, որ վճարվի ու տարածքն այնտեղ օգտագործվի այս կամ այն նպատակով, մասնավորապես սոցիալական կինոթատրոնի նպատակով, իսկ այս հարցը քաղաքապետարանը քննարկում է»,- ասել է նախարարը: