AM
8 Հունիս 2011 - 07:34 AMT

Լոռու մարզի Ձորագետ գետը երեխա է ընկել. բնակիչներն ու փրկարարները դեռ չեն գտել տուժածին

Հունիսի 7-ին`ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ երեխա է ընկել Ձորագետ գետը (Լոռու մարզի Ամրակից գյուղի հարակից տարածք). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը և ՛՛Լոռե՛՛ հասարակական փրկարական ջոկատը (10 փրկարար):

Տեղում պարզվել է, որ տուժողը Ամրակ գյուղի բնակիչ, 1999թ.-ին ծնված Մանվել Մարգարյանն է:

Փրկարարների, ոստիկանների և տեղի բնակիչների ուժերով Ձորագետ գետի երկայնքով (Ամրակ, Ագարակ, Յաղդան, Կողես գյուղերի հարակից հատվածներում) իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ: