Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 8-ին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն:
Հանրապետության ղեկավարը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Չարլզ Լոնսդեյլին և դեսպանատան աշխատակիցներին՝ նշելով որ Հայաստանը չափազանց կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները: Նախագահ Սարգսյանն ընդգծել է աշխարհում Միացյալ Թագավորության դերն ու նշանակությունը և այդ երկրի ջանքերը եվրամերձեցման գործում, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը:





