AM
9 Հունիս 2011 - 05:22 AMT

Երևանում բնակարանային գողեր կան, որ ներկայանում են որպես համատիրության աշխատակիցներ

Վերջին օրերին մայրաքաղաքում լուրեր են շրջում, որ որոշ մարդիկ, ներկայանալով որպես համատիրությունների աշխատակիցներ, մուտք են գործում բնակարաններ և գողություն անում: Ըստ «Հրապարակ» օրաթերթի տեղամասային ոստիկանները շրջում են համայնքներում և զգուշացնում բնակիչներին՝ դուռը չբացել անծանոթ մարդկանց առաջ: Ոստիկանության լրատվականից չհերքեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ նման գողությունների մի քանի դեպքեր եղել են, սակայն համատարած բնույթ չեն կրում: Ոստիկանությունից փոխանցել են թերթին, որ քաղաքացիներին զգուշացնելով՝ իրենք պրոֆիլակտիկ-կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկում, և չեն բացառում, որ խուճապի առիթ հենց դա է տվել: