AM
9 Հունիս 2011 - 07:34 AMT

Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում 20 տոկոսով ավելացել է բուժվող նորածինների թիվը

Այսօր մեկնարկեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի և բրիտանական «BirthLink» ՀԿ-ի հետ համատեղ նեոնատալ խնամքի ապահովման ուղղված նախագծին նվիրված համաժողովը:

Նախագծի շրջանակներում 2008 և 2010թթ-ին Երևանի 11 ծննդատներ և հիվանդանոցներ համալրվել են ժամանակակից սարքավորումներով

Համաժողովին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերի՝ ծրագրում ներգրավված և մասնագիտական վերապատրաստում անցած բժիշկները և քույրական անձնակազմը:

«BirthLink» ՀԿ-ի տնօրեն Քեթի Մելորը և Հայաստանի գլխավոր նեոնատոլոգ Հրանտ Կալենտերյանը ներկայացրեցին առ այսօր իրականացված ծրագրերը և ամփոփեցին նախագծի առաջին երկու տարիների ձեռքբերումները։

«Այս ծրագրի իրականացումից հետո մեր երկրում նորածինների մահացության ցուցանիշը նվազել է 16 տոկոսից 11 տոկոս: Ծրագիրը շարունակվելու է ամեն տարի, որպեսզի այս թիվն ամեն տարի նվազի։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ համապատասխան սարքերի և մասնագիտական գիտելիքի առկայության պարագայում կարելի է կանխել մահվան դեպքերի զգալի մասը»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենՌալֆ Յիրիկյանը։

Նախագծի շրջանակում հիվանդանոցները և բաժանմունքները համալրվել են հետևյալ սարքավորումներով՝ ինտենսիվ թերապիայի 13 ինկուբատոր, թոքերի օդախության 3 սարք, շնչառական ֆունկցիայի կարգավորման 20 ոչ ինվազիվ համակարգ, ներարկման ավելի քան 30 պոմպ, թթվածնի 20 մոնիտոր և մարմնի ջերմության պահպանման 22 ներքնակ։

2011-ին կիրականացվի ծրագրի երկրորդ փուլը։ Այս անգամ նախատեսվում է ապահովել սարքավորումներով մարզային հիվանդանոցներն ու բաժանմունքները, որտեղ կտեղափոխվեն բարդություններով ծնված մանուկները։ Ողջ ծրագրի համար 2008-ից մինչև 2011-ը ներառյալ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 359 մլն դրամ։

«Մանկական մահացությունը միայն բժկական խնդիր չի, ունի հստակ սոցիալակ էլեմենտ։ Սա թե՛ սարքավորման և թե՛ գիտելիքի հարց է։ Ունենալ սարքավորում և չունենալ գիտելիք կամ հակառակը՝ անիմաստ է, դրանք փոխկապակցված են։ Վերջին տարիներին Հայաստանում այս ուղղությամբ լուրջ ներդրումներ են կատարում և բարձրացնում բժկական ուսոոմնական հաստատությունների մակարդակը»,- ասաց Հայաստանի գլխավոր նեոնատոլոգ Հրանտ Կալենտերյանը և ավելացրեց, որ վերջին 2 տարվա ընթացքում 20 տոկոսով ավելացել է բուժվող նորածինների թիվը։

«Սրանք այն նորածիններն են, որոնք առաջ տեղափոխվում էին 3-րդ մակարդակի այլ կլինիկաներ, իսկ այսօր բուժվում են տեղում և հաջող են բուժվում, որովհետև այս կլինիկաներում մահացությունն ինչել է 14 տոկոսով»- նշեց Հրանտ Կալենտերյանը։