AM
14 Հունիս 2011 - 05:53 AMT

Երևանի կենդանաբանական այգու նոր տնօրենին նշանակել են խախտումով

«Հայկական ժամանակ»-ը հայտնում է, որ Երևանի կենդանաբանական այգու նոր տնօրեն Ռուբեն Խաչատրյանին Կարեն Կարապետյանն այդ պաշտոնում նշանակել է կանոնադրության խախտմամբ: Ըստ կանոնադրության, տնօրենը պետք է ունենա մասնագիտական բարձրագույն կրթություն, որը սակայն Ռուբեն Խաչատրյանը չունի: «Ես չունեմ բարձրագույն մասնագիտական կրթություն այս ոլորտում, ես ունեմ բավականաչափ փորձ վայրի բնությունում աշխատելու, ուսումնասիրելու բնությունը, կենդանական աշխարհը և էկոլոգիական հիմնախնդիրները»,- ասել է Ռուբեն Խաչատրյանը թվարկելով իր մասնագիտությունները. «Ես մի քանի մասնագիտություններ ունեմ, առաջին կրթությունս կինոռեժիսուրան է, 2-րդը երաժշտական կրթությունն է և քանդակագործությունը, ինչպես նաև Գերմանիայում անցել եմ դասընթացներ հիմնականում կայուն շրջական միջավայրի կառավարմանը վերաբերող, ամառային դպրոցների եմ մասնակցել և այլն»: