Պետք չէ փոփոխություններ ակնկալել հայ-թուրքական գործընթացի հանդեպ Թուրքիայի վերաբերմունքի առումով հունիսի 12-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո: Այդ մասին Երևանում հայտարարել է ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նա նշել է, որ քանի դեռ ղարաբաղյան խնդիրը կարգավորված չէ, պետք չէ առաջընթաց ակնկալել հայ-թուրքական գործընթացում: Մանոյանը նշել է նաև, որ նույնիսկ ավելի շատ քվեներ ստանալով, քան նախորդ ընտրություններում, Արդարության ու զարգացման կուսակցությունն ավելի քիչ մանդատներ կունենա ապագա խորհրդարանում:
Մանոյանը նշել է նաև, որ Ադրբեջանը շարունակում է կոշտ դիրքորոշում ունենալ այդ հարցում: Նա մասնավորապես հիշեցրել է, որ Ադրբեջանն մինչ օրս չի միացել Nabucco-ի վերաբերյալ Թուրքիայի ու մի շարք եվրոպական երկրների համաձայնագրին՝ իր համար Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրելու ևս մեկ լծակ թողնելու համար:





