AM
15 Հունիս 2011 - 13:06 AMT

Հրանուշ Հակոբյանը Մխիթարյան միաբանության ներկայացուցչի հետ քննարկել է միաբանության 200-ամյակի միջոցառումների հարցերը

Հունիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր Հայր Պողոս Գոճանյանին:

Քննարկվեց այս տարի Երևանում կազմակերպվելիք` Վիեննայում Մխիթարյան միաբանության հաստատման 200-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ցանկը:

Քննարկումների արդյունքում ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ, հաղորդում է Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: