Այս տարի հունիսի 20-ը Սրբոց Հռիփսիմյանց կույսերի, իսկ հունիսի 21-ը Սրբոց Գայանեանց կույսերի տոներն են£ Այս երկու օրերը Էջմիածին քաղաքի համանուն վանքերի ուխտի օրերն են, հայտնում է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մամլո ծառայությունը:
Նշված երկու օրերին առավոտյան ժամը 10:00-ին թափորով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սրբոց Հռիփսիմեանց և Սրբոց Գայանեանց կույսերի մասունգքները կտարվեն համապատասխանաբար Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե վանքեր, այնուհետև ժամը 11:00-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, կկատարվի Անդաստանի կարգ և Սուրբ մասունքներով օրհնություն:
Սուրբ մասունքները հավատացյալների խոնարհության համար վանքում կմնան մինչև նույն օրվա երեկոյան ժամերգության ավարտը` ժամը18:00:





