AM
20 Հունիս 2011 - 07:55 AMT

Հունիսի 16-ի դրությամբ, համաներմամբ ազատ է արձակվել թվով 466 դատապարտյալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը:

Հունիսի 16-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 466 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 70 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների. «Նուբարաշեն» – ազատ է արձակվել 56-ը, կրճատում 4, «Էրեբունի» – ազատ է արձակվել 109-ը, կրճատում 8, «Վարդաշեն» – ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1, «Դատապարտյալների հիվանդանոց» – ազատ է արձակվել 26-ը, կրճատում 3, «Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան), «Արթիկ» – ազատ է արձակվել 44-ը, կրճատում 3, «Վանաձոր» – ազատ է արձակվել 17-ը, կրճատում 8, «Սևան» – ազատ է արձակվել 56-ը,«Հրազդան» – ազատ է արձակվել 24-ը,«Աբովյան» – ազատ է արձակվել 2-ը, կրճատում 12, «Գորիս» -ազատ է արձակվել 11-ը, կրճատում 9, «Կոշ» – ազատ է արձակվել 90-ը, կրճատում 22:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է, հայտնում է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը: