Երևանի քաղաքապետարանը մշակում է մայրաքաղաքի տրանսպորտային նոր ցանց: Ինչպես հայտարարեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ, Երևանում ավտոկայանտեղերի շահագործման համար արդեն կնքվել են 400-ից ավել պայմանգիր, հասարակական տրանսպորտի կանոնակարգման համար 300-ից ավելի կանգառներ են առանձնացվել արհեստական ռետինե բարձակներ:
“Մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղադրվել է մոտ վատթոոն տեսախցիկ, որոնք աշխատում են քսանչորս ժամ վերահսկում են իրավիճակը կանգառներում”,- ասաց քաղաքապետը:
Քաղաքապետը հաղորդեց, որ Չինաստանի հետ բանակցություններ են տարվում մոտ երկու հարյուր ավտոբուսների ներկրման համար: Ի դեպ, այդ ավտոբուսները հարմարացված կլինեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Քաղաքապետի հավաստմամբ, մայրաքաղաքի տրանսպորտային նոր ցանցի գործարկմամբ նախատեսվում է միկրոավտոբուսների փոխարինում մեծ ու միջին ավտոբուսներով: Այս նպատակով սեպտեմբեր ամսին կանցկացվի մրցույթ:
Նոր ցանցը նախատեսում է նաև անցում տրանսպորտի ուղեվարձի անկանխիկ ու միասնական վճարման համակարգի: Կարապետյանը վստահեցնում է, որ այս տարբերակով տրանսպորտի ծանրաբեռնվածությունը կթեթևանա:





