AM
27 Հունիս 2011 - 12:08 AMT

Երևանի մի շարք հիվանդանոցներ հունիսի 28-ին կջրազրկվեն

«Երևան Ջուր» ընկերությունից հայտնում են, որ վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, հունիսի 28-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` «Դիագնոստիկա» միավորման, «Հայաստան» բժշկական կենտրոնի, Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի, Պերինտալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի, Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկակագիտական կենտրոնի, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի, Դավթաշեն գյուղի, Մելքումով փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Պատճառած անհանգստության համար ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը: