Ինչպես երեկ է տեղեկացվել, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը հրաժարական է տվել: Հրաժարականի պատճառը Սարաջյանի վատառողջ վիճակն էր, ինչպես նաև տարիքը: Հրաժարականի հիմք էր ընդունվել Սերգեյ Սարաջյանի դիմումը: Այսօր առավորտյան ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը եղել է կոնսերվատորիայում և հրաժեշտ է տվել Սարաջյանին, ինչպես նաև ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Շահեն Շահինյանին:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանին՝ մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:





