ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հուլիսի 11-ին այցելել է «Ռաստր գործարան» ԲԲԸ, որը վերագործարկվել է 1996թ.: Ընկերությունը մասնագիտացած է միացուցիչնեի արտադրության ոլորտում, որոնք օգտագործվում են ռազմարդյունաբերական համալիրի համար: Արտադրանքը հիմնականում արտահանվում է ՌԴ, Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջև պայմանավորվածությունների շրջանակներում: Ինչպես նշեց գործարանի գլխավոր տնօրեն Հովհաննես Զաքոյանը, խորհրդային տարիներին գործարանում աշխատում էր 3600 մարդ, այսօր գործարանի աշխատակիցների թիվը ընդամենը 100 է: Այդ փաստը տնօրենը բացատրեց տեխնիկական վերազինմամբ, որը տեղի ունեցավ ԽՍՀՄ փլուզումից հետո: Տնօրենը նշեց, որ գործարանի արտադրանքը շատ յուրահատուկ է և դժվար է նոր շուկաներ գտնել: Անդրադառնալով հեռանկարներին Հովհաննես Զաքոյանն ասաց, որ գործարանում կարտադրվի պաշտպանության նախարարության կարիքների համար նախատեսված արտադրատեսակ:
2011թ. հունիսի 1-ի դրությամբ ընկերության արտադրանքի ծավալը կազմել է մոտ 86 մլն ՀՀ դրամ, աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 18 տոկոս է:





