AM
19 Հուլիս 2011 - 11:08 AMT

Թեհրանը մտադիր է Հայաստանին հրավիրել Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը

Առաջիկայում Իրանը կարող է կազմակերպել Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Ինչպես հաղորդել է Բաքվում Իրանի դեսպանատունը, բացառված չէ, որ Հայաստանը կարող է մասնակցել Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպմանը: «Կողմերի պատրաստակամության դեպքում պաշտոնական Թեհրանը կարող է կազմակերպել նման հանդիպում»,- ասել են դեսպանատանը:

Սակայն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն առայժմ չի մեկնաբանել Իրանի նոր նախաձեռնությունը և նշել է, որ դեռ պետք է ուսումնասիրի իրանական կողմի առաջարկը:

Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների եռակողմ ձևաչափով հանդիպումն առաջին անգամ կազմակերպվել է Ստամբուլում ընթացիկ տարվա սկզբին: Այնուհետև ապրիլի 16-ին կողմերը հանդիպում են անցկացրել իրանական Ուրմիա քաղաքում:

Ուրմիայում որոշում է ընդունվել երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել ընթացիկ տարվա հոկտեմբերին Նախիջևանում, հաղորդում է 1news.az-ը: