«Ժամանակ» թերթի աղբյուրների համաձայն՝ շաբաթներ առաջ փորձ է արվել թունավորել Աշտարակի «Շոռ-շոռի ջուր» կոչվող աղբյուրները: Թերթին հաջողվել է պարզել, որ փորձ անողն Իրանի քաղաքացի է, որին ժամանակի նկատել են հարակից գյուղերի բնակիչները: Իրանի քաղաքացին հրաժարվել է պարզաբանել, թե ինչ է անում աղբյուրների մոտ: Սկսված ծեծկռտուքի ժամանակ գյուղացիները Իրանի քաղաքացու գոտկատեղի հատվածում հայտնաբերել են տարբեր գույների առանձին տոպրակներոի մեջ դասավորված փոշիներ:
Ըստ թերթի, ՀՀ Ազգային անվտանգության աշխատակիցները բերման են ենթարկել Իրանի քաղաքացուն: Այժմ նա կալանավորված է և գտնվում է ԱԱԾ մեկուսարանում:





