AM
5 Օգոստոս 2011 - 10:01 AMT

Անհայտ անձը զինամթերք է թողել քաղաքի աղբարկղերից մեկի մոտ և հայտնել այդ մասին ոստիկանությանը

Օգոստոսի 4-ին, ժամը 22.10-ին անհայտ քաղաքացուց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս հեռախոսազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում Զեյթունի հիվանդանոցի դիմացի գերեզմանոցի մոտ գտնվող աղբարկղի մոտ:

Ինչպես հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքէջը, մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ «Միքայելյանի անվան ինստիտուտ» ՓԲԸ հարևանությամբ, Հասրաթյան փողոցի էլ. ցանցի շինության ձախ մասում, աղբակույտի մոտ, պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է «338 Auto» տիպի օդամղիչ ատրճանակ, 2 նռնակ` պայթուցիչով, 5.45 մմ տրամաչափի 225 փամփուշտ և ինքնաձիգի 2 պահունակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: