AM
11 Օգոստոս 2011 - 09:05 AMT

Երթուղային տաքսում կոտրվել է քիմիական միացությամբ ապակյա տարա. կան տուժածներ

Օգոստոսի 10-ին թիվ 95 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2552 Տ պ/հ երթուղային տաքսու սրահում (վարորդ Ս.Հովհաննիսյան) կոտրվել է քիմիական միացությամբ 1.5լ ապակյա տարա (նախնական տվյալներով` ազոտական թթու), ինչի հետևանքով ուղևորներ Համլետ Վարդանյանը (ծնվ. 1956թ.), Իրինա Նազարյանը (ծնվ. 1956թ.), Գոհար Ասլանյանը (ծնվ. 1957թ.), Գևորգ Էլարյանը (ծնվ. 1977թ.) և Արմեն Օհանյանը (ծնվ. 1985թ.) «1-03» ծառայության աշխատակիցների կողմից հոսպիտալացվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:

Ինչպես հաղորդել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, Գ.Էլարյանը և Ա.Օհանյանը ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել: Բժիշկների կողմից Հ.Վարդանյանի, Ի.Նազարյանի և Գ.Ասլանյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: