AM
19 Օգոստոս 2011 - 07:52 AMT

Ղազախստանում քննարկել են ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը

Ղազախստանի ԱԳ նախարար Երժան Ղազիխանովը ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպմանը քննարկել է սեպտեմբերի 2-ին կայանալիք ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը, հայտնում է AZE.az-ը: Ըստ Լեբեդևի, քննարկվել է շուրջ 20 հարց, որոնք արդեն մշակված են և պատրաստ քննարկման:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի սեպտեմբերի 2-3 Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք ԱՊՀ երկրների նախագահների գագաթաժողովին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հղում անելով ԱզերԹաջին, այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Այս գագաթաժողովում Ադրբեջանը կներկայացնի Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն, հայտնում է ԱՊԱ-ն:

Բելառուսի, Ուզբեկստանի և Ուկրաինայի նախագահներից բացի, Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի ու Թուրքմենստանի նախագահներն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը գագաթաժողովին: