AM
22 Օգոստոս 2011 - 06:00 AMT

Տպագրվել է Հայկական աստղագիտական ընկերության 49-րդ տեղեկագիրը

Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ) թողարկել է հերթական` 49-րդ

էլեկտրոնային տեղեկագիրը, որը ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները: Այն տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների:

Վերջին համարում կարելի է կարդալ ՀԱԸ – ARMSCOOP համագործակցության, Անանիա Շիրակացուն նվիրված սեմինարի, Միջազգային աստղագիտական միության թիվ 281 գիտաժողովի, Արտարեգակնային մոլորակներին նվիրված Հայդելբերգի ամառային դպրոցի և այլնի մասին: