AM
22 Օգոստոս 2011 - 09:07 AMT

Արմեն Աշոտյանը պարգևատրվել է Ֆ. Նանսենի ոսկե հուշամեդալով

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պարգևատրվել է մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով: Պարգևը տրվել է հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության, մարդասիրական սկզբունքների հաստատման և հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ձեռնարկած քայլերի համար:

Հուշամեդալն հանձնել է Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը: