Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած` «Հայաստանում Իրանի հայ համայնքի օրեր» ծրագրի շրջանակներում կնշվի «Ալիք» օրաթերթի 80-ամյակը:
Սփյուռքի նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 23-ին նախատեսվող միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգա նախարար Հրանուշ Հակոբյանը, կցուցադրվի «Ալիք» օրաթերթին նվիրված ֆիլմ:
Հանդիսավոր երեկոյին կմասնակցեն «Ալիք» օրաթերթի նախկին խմբագիրներ Սեդա Դավթյանը, Նորայր Եսաբյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը և այլք: Ամփոփիչ ելույթով հանդես կգա «Ալիք» օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանը:
Համերգային երեկոյին ելույթ կունենան Թովմաս Պողոսյանը, Արուս Գուլանյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Շուշան Պետրոսյանը, Լեյլա Սարիբեկյանը եւ այլք: Նախատեսվում է նաև «Ալիք» օրաթերթին նվիրված նկարների ցուցահանդես:





