AM
22 Օգոստոս 2011 - 11:12 AMT

Արաբկիրում աղբահանությունը նորմալ չի կատարվում մեխանիզմների խփանման պատճառով

Արաբկիրի սանմաքրման ձեռնարկությանը պատկանող մեքենամեխանիզմների մի մասի խափանման հետևանքով վարչական շրջանում աղբահանության կազմակերպման հետ կապված խնդիրներ են առաջացել: Այսօր հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է միավորել վարչական շրջանների սանմաքրման տեխնիկան և Արաբկիրում արագ վերացնել ստեղծված իրավիճակը:

Քաղաքապետը բոլոր վարչական շրջանների ղեկավարների առջև խնդիր է դրել ուսումնասիրել սանմաքրման ձեռնարկությունների գործունեությունը, տեխնիկայի ընդհանուր վիճակն ու կանխարգելիչ միջոցառումներ մշակել նման իրավիճակներից խուսափելու համար: Հանձնարարվել է նաև մինչև սեպտեմբերի 1-ը իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ ավարտել աղբահանության պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև խիստ ուշադրություն դարձնել վարձավճարները գանձելու ցուցանիշներին:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքի աղբահանության կազմակերպման մասով օպերատորների մրցույթն արդեն հայտարարված է: