AM
24 Օգոստոս 2011 - 10:51 AMT

Սևանում կորած երեխային գտել են ծառի տակ քնած

Օգոստոսի 23-ին ժամը 12.55-ին Սևանա լճի «Գիգանտ» հսկվող տարածքում հերթապահություն իրականցնող փրկարարներն ահազանգել էին ջրափրկարարական ծառայություն և հայտնել, որ լողափին` մոտ 150 մետր հեռավորության վրա գտնվող տարածքում կորել է Երևանի Սեբաստիայի 117 հասցեի բնակիչ` 2006 թ. ծնված Էդուարդ Սիրամարգյանը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ողջ գիշեր շարունակվող որոնողական աշխատանքներից հետո օգոստոսի 24-ին, առավոտյան ժամը 10.30-ին Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի անդամներ Արտավազդ Գալստյանը, Գեղամ Մարգարյանը և Վալտեր Ստեփանյանը Սևանի հիվանդանոցին հարակից ճահճուտներում հայտնաբերել են 5-ամյա Էդուարդ Սիրամարգյանին` միանգամայն անվնաս վիճակում:

Գիշերը երեխան անց է կացրել ճահճուտում` ծառի տակ քնած: Ամենայն հավանականությամբ` մտավոր զարգացման հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով երեխան չի արձագանքել փրկարարների ու հարազատների կանչերին: