AM
29 Օգոստոս 2011 - 12:46 AMT

Տրանսպորտի և կապի նախարարությունում քննարկել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի խնդիրները

Օգոստոսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարին կից խորհրդակցական մարմնի նիստ, որի ընթացքում քննարկվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-3-ի նախագիծը:

Տրանշ-3-ի` Թալին-Գյումրի, հատվածի նախագծային աշխատանքներն իրականացրած ֆրանսիական «ԷՋիս Բիսիօմ ինտերնեյշնլ» կազմակերպության աշխատանքային խմբի ղեկավար Ջոն Ֆրեզերը մանրամասն ներկայացրել է կատարված աշխատանքը:

Քննարկմանը ներկա ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, Ասիական զարգացման բանկի, ճանապարհաշինարարակական, նախագծային ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի մասնագետները նախագծի վերաբերյալ ներկայացրել են մի շարք առաջարկություններ եւ դիտողություններ:

Նախարար Մանուկ Վարդանյանն առաջարկել է խորհրդակցական մարմնի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ` Տրանշ-3-ի նախագծի վերաբերյալ դիտողություններն ամբողջացնելու եւ ներկայացնելու նպատակով: