Օգոստոսի 29-ին`ժամը 11.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի բնակիչ Ա.Չոլախյանի տան բակում` հոր փորելու ժամանակ, հայտնաբերվել է անհայտ տեսակի արկ:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ջոկատը:Տեղեկացվել են ՀՀ ՊՆ և ԱԱԾ ՕՀ-ները:
Տեղում պարզվել է, որ հայտնաբերվածը` 120 մմ ականանետի արկի ուղեկցող թևիկներն են, որոնք իրենցից վտանգ չեն ներկայացնում: Սակրավորների ուժերով թևիկները դուրս են բերվել փոսից և տեղափոխվել, հաղորդում են ԱԻ նախարարությունից:





