AM
31 Օգոստոս 2011 - 09:58 AMT

«Միցուբիշի Պաջերո»-ն բախվել է մետաղե խողովակին և շրջվել. երկու հոգի տեղում մահացել են

Օգոստոսի 31-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.00-ի սահմաններում 1963 թ. ծնված Յուրի Փ.-ի վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի մետաղե խողովակին և շրջվել:

Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորները` 1977 թ. ծնված Ազնիվ Սիրադեղյանը և ոմն Գևորգ (մնացած տվյալները պարզվում են), տեղում մահացել են, հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքէջը: