AM
2 Սեպտեմբեր 2011 - 04:12 AMT

Արագածոտնում ամերիկացի զինվորականները կբացեն հիվանդանոցի նոր մասնաշենք ու մանկապարտեզ

Այսօր կբացվեն ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարության «Մարդասիրական աջակցություն» ծրագրի շրջանակներում վերակառուցված Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոցի մասնաշենքն ու Ներքին Սասնաշեն գյուղի մանկապարտեզը: Պաշտպանության նախարարույթունից տեղեկացնում են, որ բացման արարողություններին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու ԱՄՆ ռազմաօդային ուժերի Ռամշտեյնի (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) ավիաբազայի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Մարկ Զամզոուն և ԱՄՆ զինված ուժերի ինժեներական կորպուսի քաղաքացիական աշխատանքների դիրեկտորիատի տնօրենի տեղակալ, գնդապետ Պետեր Հելմինգերը:

Այսօր լրանում է Ներքին Սասնաշենի տարածքում ամերիկյան C-130 հետախուզական ինքնաթիռի կործանման 53-րդ տարելիցը: Միջոցառումների շրջանակներում մասնակիցներն իրենց հարգանքի տուրքն են մատուցելու ինքնաթիռի անձնակազմի 17 զոհված անդամների հիշատակի հուշահամալիրին: