AM
2 Սեպտեմբեր 2011 - 06:33 AMT

Սերգո Կարապետյանն ընդունել է «Պեռնո ռիկար» ընկերության պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ սեփականատեր ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերության կառուցվածքային գործերով փոխտնօրեն Ժան Ռոդեշին և «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանին: Զրուցակիցները խոսել են առաջիկայում խաղողի մթերման, գործարանի հզորությունների ընդլայնման հարցերի շուրջ:

Սերգո Կարապետյանը գոհունակությամբ արձանագրել է, որ ընկերության գործունեության ընթացքոմ մեր խաղողագործները հնարավորություն են ունեցել ընդլայնել խաղողի այգիների տարածքները, ներմուծել մշակության նորագույն տեխնոլոգիաներ, երախշավորված պայամնագրային հիմունքներով վաճառել աճեցրած բերքը:Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի ևս սպասվում է խաղողի առատ բերք և կարևորել դրա կազմակերպված, ժամանակին ու անկորուստ մթերումը` համոզմունք հայտնելով, որ «Երևանի կոնյակի գործարանը» այս տարի ևս հաջողությամբ կկազմակերպի այդ աշխատանքները:

Ինչպես տեղեկացրել են ընկերության ներկայացուցիչները,ներկայում աշխատանքներ են իրականացվում գործարանի արտադրական հզորություններն ընդլայնելու ուղղությամբ: