Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն հայտարարել էր վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: ԿԳՆ-ից տեղեկացնում են, որ մրցույթն անցկացվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգի» 7-րդ և 8-րդ կետերի պահանջներին համապատասխան:
Մրցույթին մասնակցելու համար դիմել էր 7 կազմակերպություն, որոնցից մրցութային շեմը հաղթահարել է 6 կազմակերպություն՝ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների» հիմնադրամ, Խ.Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան, «Կրթության առանց սահմանի» ՀԿ, Վանաձորի Հովհ. Թումանյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա:





