AM
6 Սեպտեմբեր 2011 - 09:21 AMT

Սեյրան Օհանյանը մեկնել է Լեհաստան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն: Նախարարությունից տեղեկացնում են, որ այցի ընթացքում նախատեսված են Սեյրան Օհանյանի հանդիպումները Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Տոմաշ Սիմոնյակի, արտաքին գործերի նախարար Ռոդիսլավ Սիկորսկու, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեչի և Խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Վզյատեկի հետ:

Պատվիրակությունն այցելելու է նաև Կիելցում կայանալիք ռազմական արդյունաբերության 18-րդ միջազգային ցուցահանդես: Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է վերադառնալու սեպտեմբերի 9-ին: