Երևանի քաղաքապետարանի կառուցվածքի և գործառույթների մասին բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը, «COUNTERPART INTERNATIONAL» ոչ կառավարական կազմակերպության երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ, հրատարակել է «Ճանապարհ դեպի քաղաքապետարան» ուղեցույցը։ Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ համատեղ ծրագրով հրատարակված ուղեցույց-գրքույկում հանրամատչելի կերպով ներկայացված են Երևանի քաղաքապետարանի բոլոր ստորաբաժանումներն ու նրանց իրավասությունների շրջանակը։
2000 օրինակ տպաքանակով հրատարակված գրքույկների առաջին խմբաքանակը մայրաքաղաքի բնակչությանը կտրամադրվի ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ բոլոր վարչական շրջաններում գործող «Մեկ պատուհան» գրասենյակների միջոցով։





