AM
9 Սեպտեմբեր 2011 - 15:36 AMT

Նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կիրականացնի Վիգեն Սարգսյանը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 9-ի կարգադրությամբ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի վրա: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: