AM
13 Սեպտեմբեր 2011 - 05:19 AMT

Յուրի Խաչատուրովին պաշտոնանկ են անելու՞

Անկախության 20-ամյակի առիթով կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում նաև պաշտպանության նախարարությունում, հայտնում է «Հրապարակ»-ը: Ըստ թերթի, պաշտոնանկությունների ցուցակը, լուրերի համաձայն. գլխավորելու է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Չի բացառվում, որ նրան թոշակի ուղարկեն՝ պարգևատրելով: Գենշտաբի պետի թեկնածուների մեջ շրջանառվում են պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանի, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Կամո Քոչունցի, ներքին զորքերի հրամանատար, «Գել» մականունով Գարիկ Գարբրիելյանի անունները:

Ամենահավանականը Ալիկ Միրզաբեկյանի թեկնածությունն է: Չի բացառվում, որ կոռուպցիոն խոշոր բացահայտումներ իրականցվեն նաև ՊՆ ոլորտում: Անգամ այնպիսիք, որ նույնիսկ ՃՈ պետ Մարգար Օհանյանի գործը խամրի այդ ֆոնին, նշում է «Հրապարակ»-ը: