AM
13 Սեպտեմբեր 2011 - 06:26 AMT

«Չենք լռելու». Արցախի խորհրդանիշն անմխիթար վիճակում է

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն ահազանգում է Ստեփանակերտի մատույցներում գտնվող և արժանիորեն Արցախի խորհրդանիշ համարվող 1967թ. «Մենք ենք մեր լեռները» հուշարձանի խայտառակ վիճակի մասին:

«Ներկայացվող լուսանկարն ու տեսանյութը ցանկացած խոսքերից վառ են նկարագրում լեգենդար հուշարձանի դառը ճակատագիրը»,- ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։ Լուսանկարում երևում է, որ հուշարձանի հակառակ կողմը պատված է զանազան գրություններով ու նկաներով։

«Չենք լռելու»-ն խնդրի վրա է հրավիրում ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և հուշարձանների պահպանության վարչության ուշադրությունը` հորդորելով շտապ ձեռնամուխ լինել «Մենք ենք մեր լեռները»-ի վերանորոգման աշխատանքներին: