Արաբական պետությունների լիգան սատարում է Պաղեստինի անկախության հայտին, որը կարող է ներկայացվել ՄԱԿ-ի ԳՎ-ում սեպտեմբերի 20-ին: Այդ մասին հայտնում է «Ալ Ջազիրան», հղում անելով Քաթարի վարչապետ Համադ բին Ջասիմա ալ Թանիին: «Արաբական երկրները որոշել են սատարել Պաղեստինի անկախ պետության ստեղծմանը Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով»,-հայտարարել է Քաթարի վարչապետը:
ԱՊԼ նիստը տեղի է ունեցել Կահիրեում կազմակերպության կենտրոնակայանում՝ Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի ու ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մասնակցությամբ: Մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն առաջին անգամ հայտարարեց, որ սեպտեմբերին կդիմի ՄԱԿ-ին՝ խնդրելով ճանաչել Պաղեստինի պետությունը 1967թ. սահմաններում:
2011թ. մայիսի 19-ին Օբաման հորդորեց Իսրայելին համաձայնվել վերադառնալ 1967թ. սահմաններին: Ի պատասխան Նեթանյահուն քննադատեց Պաղեստինի պետության հնարավոր ամրապնդումը «հրեաների միակ պետության հաշվին»:





